06.10.2016|
16:14
Հոկտեմբերի 7-ին, ժամը 18:00-ին, Միրզոյան գրադարանում (հասցե` Մհեր Մկրտչյան 10) տեղի կունենա բրիտանացի գրող, գրաքննադատ, մոդեռնիստական գրականության նշանավոր ներկայացուցիչ Վիրջինիա Վուլֆի «ՈՒրվականներով տունը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Գիրքը հրատարակվել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ. թարգմանիչ` Մանիկ Եգանյան, ձևավորող՝ Լուսինե Նավասարդյան, հրատարակիչ՝ «Դարակ» ՍՊԸ: